Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Բարելավվում են շիզոֆրենիայի և դեպրեսիայի ախտորոշումն ու բուժումը

Բարելավվում են շիզոֆրենիայի և դեպրեսիայի ախտորոշումն ու բուժումը
30.05.2017 | 21:21

Հայաստանում հոգեկան հիվանդությունների կառավարումը զարգացնելու նպատակով 2016թ. դեկտեմբերին ստորագրվել է եռամյա փոխըմբռնման հուշագիր ՀՀ առողջապահության նախարարության, Սոցիալական հոգեբուժության համաշխարհային ասոցիացիայի և Սանոֆի-Ավենտիս Գրուպի միջև: Նպատակը շիզոֆրենիայի և դեպրեսիայի ախտորոշման և բուժման բարելավումն է, որի շրջանակում նախատեսվում է դեպրեսիայի վերաբերյալ բնակչության իրազեկում Երևանում և 5 մարզում` Արմավիր, Շիրակ, Տավուշ, Սյունիք և Լոռի։
Շիզոֆրենիա և բարձր դեպրեսիվ խանգարում ունեցող մարդկանց ախտորոշման և մասնագիտական բժշկական օգնության բարելավման նպատակով կվերապատրաստվեն շուրջ 800 ընդհանուր պրակտիկ բժիշկներ և ոչ հոգեբույժներ, ինչպես նաև 200 մասնագիտացված բուժքույր։


2016-ին ստորագրված հուշագրի շրջանակներում մեկնարկած միջոցառումների ընթացքը, ինչպես նաև հոգեկան խնդիրներ ունեցողների վերահսկմանն ու կառավարմանը վերաբերող այլ հարցեր են քննարկվել ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Լևոն Ալթունյանի հետ հանդիպման ընթացքում։
Սանոֆի-Ավենտիս Գրուպի Դեղերի մատչելիություն բաժանմունքի փոխնախագահ Ֆրանսուա Բոմպարը, կարևորելով հոգեկան հիվանդությունների նկատմամբ կայուն և շարունակական մոտեցումը, ընդգծել է, որ ծրագրերի հաջող ընթացքը պայմանավորված է Հայաստանի առողջապահական համակարգի լավ կազմակերպվածությամբ։


«Համալիր այս խնդիրը հնարվոր է հաղթահարել միայն համագործակցության արդյունքում, ինչը և վկայում են մեր գործընկերության արդյունքները»,-ասել է բժիշկ Բոմպարը։
ՀՀ ԱՆ գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանի խոսքով ընթացիկ ծրագրի հիմք են հանդիսացել 2014թ. մեկնարկած շիզոֆրենիայի և դեպրեսիայի վերահսկողության երկամյա փորձնական ծրագրի արդյունքները։ Իրականացնելով Հուշագրով նախատեսվող բոլոր պայմանները` Հայաստանի և Արցախի առողջության առաջնային օղակում ավելացել են հոգեկան խնդիրներ ունեցող քաղաքացիների հայտնաբերումը և ուղեգրումը մասնագետի մոտ։
Ծրագրի շարունակությունը միտված է 21-րդ դարի չարիք հանդիսացող ընկճախտի` դեպրեսիայի, բացահայտմանն ու բուժմանը։ Համաշխարհային սոցիալական հոգեբուժության միավորման նախագահ Թոմ Կրեյգին նշել է, որ սա խնդիր է ամբողջ աշխարհի համար։ «Այս խնդրի լուծումը եռակողմ համագործակցությունն է։ Առողջապահության նախարարությունները քաղաքականության փոփոխություններն են մշակում, մեր կազմակերպությունը մասնագետների ուսուցում և վերապատրաստում է իրականացնում, իսկ դեղագործականները` առաջնային անհրաժեշտության դեղամիջոցներն են տրամադրում»։


Հայաստանում Ֆրանսիայի պատվավոր դեսպան պրն. Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն ֆրանսիական մի շարք կազմակերպությունների կողմից Հայաստանի առողջապահության տարբեր ոլորտներում հաջողությամբ իրականացվող ծրագրերը գնահատել է որպես Ֆրանսիայի հետ ավանդական բարեկամության արդյունք։ Նա հավելել է, որ հոգեկան խնդիրների բուժմանն ուղղված ծրագրերը դեսպանության ուշադրության կենտրոնում են։ «Առնչվելով այս ոլորտին` միանգամից առերեսվում ենք հասարակության սոցիալական պատասխանատվությանը»,-շեշտել է դեսպանը։ Նա ընթացիկ տարվա հուլիսի 6-7-ին Հայաստանում ֆրանսիական առողջապահական օրերի կազմակերպումը դիտարկել է որպես ոլորտի տարբեր ճյուղերի ներկայացուցիչների շփման և հետագա համագործակցության հնարավորություն։


Նախարարի պաշտոնակատար Լևոն Ալթունյանն իր գոհունակությունն է հայտնել եռակողմ փոխըմբռնման հուշագրի շրջանակում իրականացվող ծրագրի ընթացքի կապակցությամբ։ «Խորհրդանշական է, որ մեր հանդիպումը կայանում է այն պահին, երբ Հայաստանի առողջության առաջնային օղակը բարեփոխումների շեմին է։ Այսօր մեզանում օրակարգային է հոգեբուժական ծառայությունը առաջնային օղակին մոտեցնելը»,-նշել է Լևոն Ալթունյանը։
Նա անդրադարձել է նաև հոգեբուժական ծառայությունը բուժական և խնամքի բաղադրիչների տարանջատմանը` նշելով, որ հոգեբուժարաններում գտնվողների մի մասը ոչ թե բուժման, այլ խնամքի կարիք ունի։ Նախարարի պաշտոնակատարն ընդգծել է, որ ծրագրի գնահատման նպատակով կարելի է անհրաժեշտ տեղեկատվություն քաղել նաև էլեկտրոնային առողջապահական համակարգի միջոցով։


«Հաոմոզված եմ, որ Ֆրանսիայի դեսպանատունը կշարունակի կապող օղակի իր դերակատարությունը Հայաստանում հոգեբուժական ծառայությունների բարեփոխման գործում»,- ասել է Լևոն Ալթունյանը` ամփոփելով հանդիպումը։

Դիտվել է՝ 3001

Մեկնաբանություններ